105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը


105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը

  • 17-01-2020 13:57:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 105 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը, հայտնում է asbarez.com-ը: 
 
Եվգենյա Փափազյանը ծնվել է Թուրքիայում՝ 1915թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Նրա հորը բանակ են տարել 1915-ին, և տղամարդը այլևս չի վերադարձել, մայրն էլ մահացել է, երբ Եվգենիան մի քանի օրական է եղել: 
 
Կայքի փոխանցմամբ, 1915-ին հայերի զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, նրա ընտանիքը փախել է լեռներ: Այդ ժամանակ ընտանիքի հարսը հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում եւ դժվար կլինի երեխայի հետ երկար քայլել: Կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի: Շնորհիվ գեղեցկության և ոսկե մազերի` փոքրիկին անվանել են Ոսկի:
 
Ծննդաբերությունից մի քանի օր անց կինը հյուծվածության պատճառով մահացել է:
 
Նորածին տարիքում Եվգենյա Փափազյանը հայտնվել է մանկատանը: Նա ունեցել է մեծ ընտանիք՝ 2 քույր, 3 եղբայր, որոնց երբեք չի տեսել: Փոքր տարիքում տեղափոխվել է Հունաստանի մանկատուն: Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն եւ 15 տարեկանում ամուսնացել:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը