Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ


Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

  • 17-01-2020 16:33:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:
 
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման հավելված N 1-ի 27-րդ կետը՝
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նշանակել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»,- գրված է վարչապետի որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն