Մաքրվո՞ւմ է դաշտը, թե՞ առավել անանցանելի դառնում. Նարինե Դիլբարյանը՝ Կուտոյանի մահվան մասին

17-01-2020 17:41:45   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը շարունակում է լայն հասարակական ու քաղաքական արձագանք ստանալ: 
 


Այդ կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լրագրող Նարինե Դիլբարյանն իր ֆեյսբուքյան է
ջում գրել է. 
 
«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանություն-սպանությունից հետո, որի մանրամասները և դրդապատճառները բազմաթիվ վարկածների տեղիք տվեցին, սակայն պաշտոնական բացահայտումներ դեռ չեն հրապարակվել, նոր նմանատիպ վախճան, արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի պարագայում, որի հրազենային վնասվածքով դին, պաշտոնական հայտարարությամբ, հայտնաբերվել է Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի բնակարանում:
 
Գ. Կուտոյանը ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016-թ. փետրվարից մինչև 2018 թ. մայիսը, երբ նրան փոխարինելու եկավ Արթուր Վանեցյանը: Փաստորեն հույժ լարված ժամանակաշրջան՝ ՊՊԾ գնդի գրավումը, ապա հեղափոխությունը: Գ. Կուտոյանը ՊՊծ գնդի հետ կապված իրադարձությունների բովում Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ բավական հաջող բանակցում էր «Սասնա ծռերի» անդամների հետ, իսկ 2018թ. մայիսին Արթուր Վանեցյանին համակարգին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ արդեն նախկին տնօրենին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»:
 
Պաշտոնանկումից հետո Գ.Կուտոյանը հրապարակյին գործունեության ասպարեզից լիովին դուրս էր, ինչպես և Հայկ Հարությունյանը: Թե ինչ է իրականում տեղի ունեցել, պետք է փորձեն պարզել իրավասու մարմինները:
 
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ բավական խորքային տեղեկատվության տիրապետող անձինք ոչ կամովի լքում են դաշտը, մաքրվո՞ւմ է դաշտը, թե՞ առավել անանցանելի
դառնում, վերջին տարբերակն ավելի հավանական է, ողջ խնդիրն այն է, թե ովքեր և ինչի համար են անում դա: Ցավոք, նման դեպքերի բացահայտելիության աստիճանը ցայսօր Հայաստանում չնչին է: Բացահայտման նախադեպ ստեղծելը Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ չափազանց կարևոր է, մարտահրավեր»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3197 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար