Հարցականներ շատ կան ու պատասխաններն անհրաժեշտ են կանխելու համար այն, ինչ նախապատրաստվում է առաջիկայում. վերլուծաբան


Հարցականներ շատ կան ու պատասխաններն անհրաժեշտ են կանխելու համար այն, ինչ նախապատրաստվում է առաջիկայում. վերլուծաբան

  • 17-01-2020 17:46:09   | Հայաստան  |  Հասարակություն

Վերլուծաբան Վարդան Բալյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
 
«ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ: Որոշ տվյալներով բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր:
 
Մահացու հրազենային վիրավորումը ստացվել է Կուտոյանին ամրակցված զենքից, ինչի հիմքշան վրա որպես առավել հավանական վարկած դիտարկվում է ինքնասպանությունը։
 
Հատկանշական է, որ Թավշյա հեղափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո մայիսի 10֊ին Կուտոյանը հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Որոշ ժամանակ անց նա կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու: ԱԱԾ նախկին պետը ամուսնացած էր և անչափահաս երեխաներ ուներ:
 
Ի՞նչը կարող էր դառնալ ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության պատճառ, ում օրոք հնարավոր եղան 2016 թվականի ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը։
 
Նախկինում անվտանգության համակարգում պաշտոնավարման փորձ չունեցող, նախագահի օգնականի պաշտոնից ԱԱԾ տնօրեն նշանակված Կուտոյանը հանրության շրջանում բացասական ընկալում չուներ նշանակման ժամանակ չնայած հավաստի տվյալներով հանդիսանում էր և ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվել էր որպես Միքայել Մինասյանի մտերիմ շրջապատի մարդ։
 
Հիշեցնեմ, որ նրա պաշտոնավարման շրջանում ըստ շրջանառող տեղեկությունների ԱԱԾ֊ից բավականին շատ և լուրջ փաստաթղթեր էին անհետացել։ Հարցականներ շատ կան ու պատասխաններն անհրաժեշտ են կանխելու համար այն, ինչ նախապատրաստվում է առաջիկայում»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն