Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով.ԱԻՆ


Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով.ԱԻՆ

  • 18-01-2020 13:25:24   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում՝
 
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը և 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը՝ թույլ ձյուն։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն