ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով


ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

  • 20-01-2020 15:58:44   | Հայաստան  |  Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես  չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։
 
Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։
 
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու և բացառապես սպանդանոցում թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների առնչությամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
 
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն