ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN


ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

  • 21-01-2020 11:36:35   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել Է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել Է: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«NIH-ը ձեռնարկում են պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում Է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը: Ըստ նրա՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:
 
Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել Է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը