Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն

21-01-2020 12:50:40   | Հայաստան  |  Իրավունք
 


2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝  «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:
 
Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ
Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են  մեղադրյալի,  դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից և կցվել  քրեական գործի նյութերին:
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:
 
Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար