Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից



21-01-2020 13:50:52   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին:
 


Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով:
 
Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց համար շատ ցավալի
է եկեղեցու ներկայիս վիճակը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կվերանորոգեն այն ու կդարձնեն զբոսաշրջային վայր:  
 
Նալբանթի խոսքով՝ ինքը մի քանի անգամ երկաթե դուռ ու փական է դրել եկեղեցու վրա, բայց ապարդյուն, գանձագողերը ամեն անգամ դրանք կոտրել են:
 
Վերջում թուրքական աղբյուրը նշում է, որ Կայսերիի մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ նահանգի բոլոր եկեղեցիները հաշվառվել են: Որոշակի աշխատանքներ են ծրագրվում: Ժամկետների մասին, սակայն, ստույգ տեղեկություններ չկան:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար