Այժմ մի սարսափելի բան եմ ձեզ զեկուցելու. Վլադիմիր Յակովլև


Այժմ մի սարսափելի բան եմ ձեզ զեկուցելու. Վլադիմիր Յակովլև

  • 21-01-2020 15:43:29   | Ռուսաստան  |  Հասարակություն

Կարևորելով մեդիամանիպուլիացիաների խնդիրը, երեկվա տարածված նյութը թարգմանել ենք հայերեն։ Թարգմանությունը սիրողական է։ Նյութի ռուսերեն տարբերակի հղումն  այստեղ 
 
Նախքան բուն տեքստին անցնելը իմ կողմից մի ավելացում անեմ՝ այս ամենը կատարվում է ոչ միայն Ռուսատանում այլև ողջ աշխարհում․․․
 
---------------------------
Վլադիմիր Յակովլև
 
Ես սովորել եմ ՄՊՀ-ի (МГУ) լրագրության ֆակուլտետում, որտեղ ունեինք զիվորական ամբիոն։ Գաղտնիության պայմաններում մեզ ուսուցանում էին մարտական հատուկ պատրաստություն՝ գիտակցության մանիպուլյացիայի և ապատեղեկատվության միջոցներով թշնամու շարքերում ներքին խժդժություններ առաջացնելու արվեստը։
Այժմ մի սարսափելի բան եմ ձեզ զեկուցելու։ Առանց կատակի։
 
Մարտական, կամ «սև» քարոզչությունը նպատակներին հասնելու համար թույլատրում է իրական փաստերի ցանկացած խեղում։ Այն մի արդյունավետ զենք է, որը կիրառվում է մեկ նպատակով՝ թշնամուն ուղեղահան անելու համար։
 
«Նեխած ծխեցրած ձկան» մեթոդը։ «Շրջած բուրգի» մեթոդը։ «Մեծ ստի» մեթոդը։ «Բացարձակ ակընհայտության» մեթոդը։
 
Այս բոլոր մեթոդները և տեխնոլոգիաները ձեզ ևս հայտնի են։ Ուղղակի դուք չեք գիտակցում դա։ Ինչպես և պետք է լիներ։
 
Մեզ սովորեցրել են կիրառել մարտական հատուկ քարոզչության մեթոդները թշնամու բանակի զինվորների նկատմամբ։ Այսօր այդ ամենը կիրառվում են մեր սեփական երկրի խաղաղ բնաչության նկատմամբ։ Արդեն երկու տարի է, ինչ կարդալով ռուսական թերթեր, կամ դիտելով հեռուստաշոուներ, ես հետաքրքրությամբ արձանագրում եմ, որ մարդիկ, ովքեր համակարգում են լրատվության հոսքը և մեկնաբանությունները Ռուսատանում, ակընհայտորեն սովորել են այդ նույն դասագրքով, այդ նույն առույգ գնդապետի, կամ նրա գործընկերների մոտ։
Ահա օրինակ «Նեխած ծխեցրած ձկան» մեթոդը։ Աշխատում է հետևյալ կերպ։ Ընտրվում է կեղծ մեղադրանք։ Կարևոր է, որ այն լինի առավելագույնս կեղտոտ և սկանդալային։ Շատ լավ է աշխատում օրինակ՝ մանր գողությունը, կամ մանկապղծությունը, կամ սպանությունը՝ ցանկալի է ագահությունից դրդված։
 
«Նեխած ձկան» նպատակը ամենևին էլ նրանում չէ, որ ապացուցվի մեղադրանքը։ Այլ նրանում, որ առաջացնի լայնամաշտաբ հանրային քննարկում․․․ ԱՆարդարության, ԱՆարդարացիության։
 
Մարդկային հոգեբանությունը կառուցված է այնպես, որ այն պահից, երբ մեղադրանքը դառնում է հանրային քնարկման առարկա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս մեղադրյալի «կողմնակիցներ» և «հակառակորդներ», «գիտակներ» և «էքսպերտներ», մերկապարանոց «մեղադրողներ» և մոլի «պաշտպաններ»։
 
Եվ անկախ իրենց հայացքներից քննարկումների բոլոր մասնակիցները կրկին ու կրկին արտաբերում են մեղադրյալի անունը կապված կեղտոտ և սկանդալային մեղադրանքի հետ, այդպիսով նրա «հագուստին» ներծծելով ավելի ու ավելի շատ «նեխած ձկան հոտ», և վերջ ի վերջո այդ «հոտը» հետապնդում է նրան ամենուր։ Իսկ այն հարցը թե արդյոք նա իրոք «սպանե՞լ է, գողացե՞լ է, պղծե՞լ է, թե՞ այնուամենայնիվ ոչ», ամեն անգամ նրա անունը շոշափելիս դառնում է գլխավոր թեման։
 
Կամ օրինակ «40-60» մեթոդը, որը հորինել էր դեռ Գեբելսը։ Այն կայանում է այնպիսի լրատվականների ստեղծման մեջ, որոնց տված տեղեկատվության 60 տոկոսը ի շահ հակառակորդի է։ Որի շնորհիվ վստահություն շահելով մնացած 40 տոկոսը արդյունավետորեն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու համար։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գորություն ուներ մի ռադիոկայան, որը լսում էր հակաֆաշիստական աշխարհը։ Համարվում էր, որ այն Բրիտանական է։ Եվ միայն պատերազմից հետո պարզվեց, որ իրականում այն Գեբերսլի ռադիոկայանն էր, որը աշխատում էր իր իսկ կողմից մշակված «40-60» սկզբունքով։
Շատ արդյունավետ է «Մեծ ստի» մեթոդը, որը որոշ չափով նման է «Նեխած ձկան» մեթոդին, բայց այլ կերպ է աշխատում։ Դրա էությունը կայանում է նրանում, որ լսարանին առաջարկել առավելագույնս բարձր վստահությամբ այնպիսի գլոբալ և սարսափելի սուտ, որ գործնականում անհնար լինի հավատալ, որ հնարավոր է նման բանի մասին ստել։
 
Հնարքը նրանում է, որ ճիշտ մտածված և ձևակերպված «մեծ սուտը» լսողի, կամ դիտողի մոտ առաջացնում է խորքային զգացական ցնում, որը հետագայում երկար ժամանակ պայմանավորում է նրա հայացքները, ի հակառակ ցանկացած տրամաբանական փաստարկների։
Այս իմաստով առավել արդյունավետ են աշխատում երեխաների և կանանց նկատմամբ իրականացրած դաժան և նսեմացնող արարքների կեղծ նկարագրությունները։
Դիցուկ, խաչված երեխայի մասին տեղեկությունը խորը զգացական ցնցման հաշվին, երկար ժամանանկ պայմանավորում է այդ տեղեկությունը ստացած մարդու հայացքները, որքան էլ հետագայում փորձեն տրամաբանական փաստարկներով նրան հակառակում համոզել։
 
Սակայն մեր առույգ գնդապետը յուրահատուկ վերաբերմունք ուներ «Բացարձակ ակնհայտության» մեթոդի նկատմամբ, որը թեկուզ և ոչ արագ, բայց ամենավստահելի արդյունքն էր ապահովում։
Որևէ բան ապացուցելու փոխարեն, դուք մատուցում եք այն, ինչում ուզում եք համոզել լսարանին այնպես, կարծես թե դա այնքան ակնհայտ է, այնքան տրամաբանական, որ ընդունված է բնակչության մեծամասնության կողմից։
Չնայած արտաքին պարզության, այս մեթոդի արդյունավետությունը անհավանականորեն բարձր է, քանի որ մարդկային հոգեբանությունը ինքնաբերաբար արձագանքում է մեծամասնության կարծիքին, ձգտելով միանալ դրան։
 
Կարևոր է հիշել միայն, որ մեծամասնությունը պարտադիր պետք է գարակշող լինի, իսկ նրա աջակցությունը բացարձակ և առանց նախապայմանների։ Հակառակ դեպքում միացման ձգտման էֆեկտ չի առաջանա։
Եթե վերոնշյալ պայմանը ապահովվում է, ապա «մեծամասնության դիրքորոշման» կողմնակիցների քանակը կամաց կամաց, բայց կայուն կերպով սկսում է աճել: Իսկ ժամանակի ընթացքում սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով՝ հիմնականում ցածր սոցիալական շերտի հաշվին, որոնք «միացման էֆեկտի» ազդեցության տակ ընկնելու ամենամեծ հակումն ունեն։ «Բացարձակ ակնհայտության» մեթոդի կիրառման դասաական օրինակ է տարատեսակ սոցհարցումների արդյունքների հրաարակումը, որոնք ի ցույց են դնում այս կամ այն հարցի վերաբերյալ հասարակության գրեթե բացարձակ միակարծությունը։ «Սև» քարոզչության մեթոդները բնականաբար չեն պահանջում, որպեսզի այդ հաշվետվությունները իրականության հետ որևէ աղերս իսկ ունենան։
 
Ես կարող եմ շարունակել։ Իմիջայլոց մեզ այս ամենը ուսուցանել են մի ամբողջ տարի և մեթոդների ցուցակը բավականին մեծ է։ Սակայն կարևորը դա չէ, այլ հետևյալը։ «Սև» քարոզչության մեթոդները լսարանի վրա ազդում են հոգեբանական այնպիսի մեխամիզմներով և այնպիսի խորությամբ, որ արդյունքում դրանց ազդեցությունները անհնար է չեզոքացնել սովորական տրամաբանական փաստարկներով։ «Մեծ սուտը» նման արդյունքի է հասնում հուզական ցնցման միջոցով։ «Ակնհայտության» մեթոդը՝ մեծամասնությանը միացման էֆեկտի միջոցով։ «Նեխած ձուկը»՝ լսարանի գիտակցության մեջ հարձակման օբյեկտի և կեղտոտ, սկանդալային մեղադրանքների միջև ասոցիացիաներ ներդնելով։
 
Պարզ ասած, մարտական հատուկ քարոզչությունը մարդուն վերածում է զոմբիի, ով ոչ միայն ակտիվ աջակցում է իր գիտակցության մեջ ներդրվածը, այլև ագրեսիվորեն հակազդում է նրանց, ովքեր այլ կարծիք ունեն, կամ փորձում են տրամաբանական փաստարկներով իրեն հակառակում համոզել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Մարտական հատուկ քարոզչություան բոլոր մեթոդներին միավորում է մեկ նպատակ։ Այն է թուլացնել հակառակորդի բանակը, առաջացնելով ներքին խժդժություններ, փոխադարձ ատելություն և միմյանց նկատմամբ անվստահություն։
 
Եվ այսօր այս մեթոդները կիրառվում են մեր իսկ դեմ։ Արդյունքը որին դրանք հանգեցնում են, հենց այն է, ինչի համար դրանք ստեղծվել են։ Միայն թե փոխադարձ ատելությունը և ներքին անհաշտությունները ի հայտ են գալիս ոչ թե հակառակորդի բանակում, այլ մեր տներում և ընտանիքներում։
 
Ուղղակի դուրս եկեք փողոց և նայեք, թե որքան է փոխվել երկիրը վերջին երեք տարվա ընթացքում։ Ինձ թվում է, մարտական հատուկ քարոզչությունը սեփական բնակչության դեմ կիրառելու գործընթացը ավելի արդյունավետ է ստացվում, քան թե հակառակորդի զինվորերի դեմ։
 
Երևակայի դա նրանից է, որ ի տարբերություն հակառակորդի զինվորների, խաղաղ բնակչությունը ունակ չէ պաշտպանել ինքն իրեն։
 
Վլադիմիր Յակովլյև։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն