Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները

21-01-2020 16:16:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները: 
 


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական
մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները: 
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիական ծառայության, պետական կառավարման արդյունավետ համակարգերի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է պետական համակարգի թվայնացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող հարցեր: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար