ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը


ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը

  • 21-01-2020 18:38:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք: 
 
Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական և ոստիկանության ոլորտի բարեփոխումների զարգացումներին:
 
Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն