«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը


«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

  • 21-01-2020 18:50:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։
 
Ամսագիրն անդրադարձել է հայկական մշակույթին, մասնավորապես՝ հայկական գորգագործությանը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանում ժառանգության պահպանման խնդիրներին։ Գորգագետ Աշխունջ Պողոսյանի «Անատոլիական գորգերի ծագման մասին» խորագրով արժեքավոր հոդվածն անդրադառնում է հայկական գորգի ավանդույթների ձևավորմանը՝ արժևորելով դրա տեղն ու դերը մշակույթի պատմության հոլովույթում։
 
Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և գործուն մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։
 
Անդամակցության շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի:  Երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն