Խստորեն դատապարտում եմ դատավորի նկատմամամբ տեղի ունեցած նման անթույլատրելի ոտնձգությունը. Արման Բաբաջանյան

22-01-2020 14:27:11   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 


«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել, ինչի առթիվ դատավորը դիմել Ոստիկանությանը: Դպքի վայր մեկնած ոստիակնները աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
 
Խստորեն դատապարտում եմ դատավորի նկատմամամբ տեղի ունեցած
նման անթույլատրելի ոտնձգությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել կատարվածը, դրա բոլոր դրդապատճառներն ու շարժառիթները և հանցագործին կամ հանցագործներին ենթակել խստագույն պատասխանատվության:
 
Սա ոտնձգություն է ոչ միայն ու ոչ այնքան առանձն վերցրած դատավորի, որքան Հայաստանի դատական համակարգի, արդարադատության գաղափարի նկատմամբ ընհնարապես: Պետությունը պարտավոր է խստագույն քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ ուղերձ հղելով առ այն, որ դատական համակարգն ամբողջության մեջ և դատավորները անհատապես գտնվում են պետության պաշտպանության ներքո:
 
Որպես Ազգային Ժողովի պատգամավոր հետամուտ լինելու կատարված հանցագործության լիրարժեք բացահայտմանը ու դրա հեղինակներին պատասխանատվության կանչելուն:
 
Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախ դատական համակարգ: Սակայն դատական համակարգը չի կարող անկախ և անկաշկանդ գործել, եթե ապահովված չեն դատավորների տարրական ֆիզիկական անվտնագության պայմանները»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 226 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար