Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. փոխարենը աշխատանքային կլինի փետրվարի 1-ը


Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. փոխարենը աշխատանքային կլինի փետրվարի 1-ը

  • 23-01-2020 13:20:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխել փետրվարի 1` շաբաթ օր։ Այսիպիսով՝ չորս օր ոչ աշխատանքային կլինի, ներառյալ՝ հունվարի 28-ը, որը Բանակի օրն է։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս բանավեճը կառավարութան ներսում թեժ է եղել, բայց որոշվել է, որ այս հնարավորությունը պետք է ընձեռնել, մանավանդ, որ կա այդպիսի հանրային պահանջարկ։
 
«Հայցում ենք գործատուների ներողամտությունը, բայց նաև այսպիսով մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս փոքրիկ արձակուրդներ ունենալ։ Նմանատիպ որոշում լինելու է նաև մայիսի 29-ի հետ կապված»,- ասաց Ավինյանը։
 
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ապագայում այս հարցը քննարկելիս  պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս տեղափոխության ժամանակ շաբաթ օրերը դասերը կիսով չափ են լինում բուհերում ու դպրոցներում, քանի որ մարդիկ շաբաթը ընկալում են հանգստյան օր։ «Լավ, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»,- արձագանքեց վարչապետը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն