Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել


Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

  • 23-01-2020 14:18:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։ 
 
«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
 
Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20 մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ ընդգծում էր, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է։ Այս մասին տեղեկացնում են Կարեն խաչատրյանի պաշտպանական խմբից:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը