Կրակոցներ Էրեբունի-Պլազայում

23-01-2020 15:10:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։ 
 


Մենք կապվեցինք յոթերորդ հարկում գտնվող օֆիսներից մեկի աշխատակցի հետ, ով ասաց, որ կրակոցները հնչել են ներքևի հարկում։ Այս
շենքում է տեղակայված նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Մենք փորձեցինք կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ․ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ոստիկանությունից միայն հաստատեցին կրակոցների փաստը։
 
Հ․Գ․Հիշեցնենք, որ «Էրեբունի-Պլազան» պատկանում է Քոչարյանի ընտանիքին, որտեղ գործում են տարատեսակ գրասենյակներ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար