Ինքնասպանությունը բեմականացված էր՝ կնոջը սպանել էր ամուսինը


Ինքնասպանությունը բեմականացված էր՝ կնոջը սպանել էր ամուսինը

  • 23-01-2020 15:30:51   | Տավուշի մարզ  |  Իրավունք



Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ննջարանում, որտեղ հայտնաբերվեց հակի թել և դանակ, որով ամուսինը իբրև կտրել էր թելը և փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։

Ինչո՞ւ իբրև։ Տավուշի ոստիկանները տեղում պարզեցին, որ ինքնասպանությունը բեմականացված էր։ Նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուն պես սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից ժամեր անց՝ արդեն հունվարի լույս 23-ի գիշերը, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։   

Նոյյան տապան  -   Իրավունք