Որքանով միջադեպը առնչություն ունի Քոչարյանի գրասենյակի հետ. Վիկտոր Սողոմոնյանի անդրադարձը

23-01-2020 16:35:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզում են, թե որքանով այսօր Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում հնչած կրակոցները կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ:
 


«Տեղեկությունն այնպիսին է, որ տեղի է ունեցել կրակոց: Եթե մեզ ինչ-որ բանով այս ամենն առնչվում է, բնական է, հայտարարություն կտարածեմ: Հիմա որևէ տեղեկություն
չունենք: Էրեբունի պլազայում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է վեցերորդ հարկում: Որքանով միջադեպը առնչություն ունի գրասենյակի հետ… Երբ որ կլինի իրադարձությունների նկարագիր և այդտեղից կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձութունն առնչվում մեր գրասենյակին, եթե մեզ առնչվում է, անպայման ես կհայտարարեմ»,- ասաց Սողոմոնյանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար