Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել


Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

  • 23-01-2020 18:50:34   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 23-ին, ժամը 14:51-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ  Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում կա դի:
 
Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.) դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Նոյյան տապան  -   Հասարակություն