Արցախի ՊԲ-ն հայտնել է վիրավոր զինծառայողների անունները


Արցախի ՊԲ-ն հայտնել է վիրավոր զինծառայողների անունները

  • 24-01-2020 10:03:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
 
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական