Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը


Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը

  • 24-01-2020 12:40:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ Երեւան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
 
Նույն հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Նա մինչ այս զբաղեցնում էր Տավուշի մարզայինի պետի պաշտոնը:
 
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն