Պեկ հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի նաեւ հունվարի 27-ին եվ 28-ին


Պեկ հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի նաեւ հունվարի 27-ին եվ 28-ին

  • 24-01-2020 19:52:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անկախ այն հանգամանքից, որ հունվարի 27-ն ու 28-ը սահմանված են ոչ աշխատանքային օրեր, ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի առանց դադարի: Հունվարի 27-ին եվ 28-ին  ժամը 09.00-ից 18.00-ը մաքսատուն-վարչությունւմ կլինի աշխատանքային:
 
«Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր»,-ասված է ՊԵԿ տարածած հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն