2020 թվականին կլուծվի 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 453 ընտանիքի բնակարանային խնդիրը. Նիկոլ Փաշինյան


2020 թվականին կլուծվի 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 453 ընտանիքի բնակարանային խնդիրը. Նիկոլ Փաշինյան

  • 25-01-2020 11:37:44   | Հայաստան  |  Հասարակություն

2020 թվականին կլուծվի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 453 ընտանիքի բնակարանային խնդիրը: 
 
 
Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դարձյալ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
 
Ըստ նրա՝ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: 
 
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը»,- ընդգծեց վարչապետը:
 
Նրա խոսքերով՝  աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: 
 
«Սա իմիայլոց բյուջեի հավելյալ եկամուտներից գոյացած միջոցների հաշվին»,- նկատեց Ն. Փաշինյանը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play