Երկրաշարժ Թուրքիայի Հանրապետության Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք


Երկրաշարժ Թուրքիայի Հանրապետության Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք

  • 25-01-2020 11:45:07   | Թուրքիա  |  Հասարակություն

 
 
Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
 
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 20 զոհ և 772 տուժած:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play