Սասնա ծռերը զորակցում է Քարվաճառում հէկ-երի շինարարության դեմ պայքարին

25-01-2020 12:47:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Քարվաճառի բնակիչ, ՀՀ քաղաքացի, մերօրյա լուսավոր մտավորական, քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ պահանջելով դադարեցնել Քարվաճառում քրեական օլիգարխիայի ձեռքով իրականացվող ապօրինի հէկաշինությունը, որի հետևանքով ցամաքում են Արցախի գետերը և ամայանում է բնությունը։
Ցավալի է, որ ՀՀ իշխանությունը լուռ անտարբերությամբ անտեսում է թե՛ Ալեքսանդր Քանանյանի առողջությանն սպառնացող վտանգը և թե՛ Արցախի անապատացման գործընթացն
ու դրա հաշվին գիշատիչ վայրագությամբ հարստացող արցախյան քրեական օլիգարխիայի հանցավոր գործունեությունը։
 
Եթե նախկին ազգադավ և ոճրագործ ռեժիմը հովանավորում էր իր ստեփանակերտյան մասնաճյուղի թալանչիությունը, ապա ներկայիս իբրև թե հեղափոխական իշխանությունը, է՛լ ավելի զարգացնելով Արցախի սուբյեկտացման կործանարար քաղաքականությունը, քողարկվում է դրանով և փաստացի հրաժարվում է լուծել Արցախի պրոբլեմները՝ արցախցուն և Արցախը հանձնելով տեղի քրեական օլիգարխիային։
 
Դատապարտում ենք պաշտոնական Երևանի հանցավոր անտարբերությունն ու անգործությունը Հայրենիքի և Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արցախի կենսական պրոբլեմների նկատմամբ և պահանջում ենք միջամտել ու քայլեր ձեռնարկել Արցախի գետերի ցամաքումն ու տարածքի անապատացումը կանխելու ուղղությամբ։
 
Զորակցում ենք Ալեքսանդր Քանանյանին և միանում ենք նրա պահանջին։
 
Հավաստիացնում ենք, որ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու գործընթացը ներառելու է նաև Արցախի մարզի քրեական օլիգարխիայի պատասխանատվությունը և բնության վերականգնումը։
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
25 հունվարի 2020 թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար