ՀՀ իրավապահ մարմիններն իքս պահից սկսած գործել են շատ էֆեկտիվ և արդյունավետ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՀ իրավապահ մարմիններն իքս պահից սկսած գործել են շատ էֆեկտիվ և արդյունավետ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-01-2020 14:54:48   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ իրավապահ մարմիններն իքս պահից սկսած գործել են շատ էֆեկտիվ և արդյունավետ: 
 
Այս մասին այսօր Կապանում հրավիրված մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ովքե՞ր են Հայաստանում եղել է պետական հեղաշրջման փորձ իրականացնողները և արդյո՞ք պատժվել են, ինչպես նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 
 
Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության առումով գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային» ընթերցում: 
 
Վարչապետի խոսքերով՝ մարդիկ սովորաբար ոչ թե բուն նյութն են կարդում, այլ վերնագիրը: 
 
«Արմեն Գրիգորյանը կոնկրետ նման հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել է այդպիսի եզրակացության: Սրանք տարբեր բաներ են. Օրինակ՝ ժամանակակաից աշխարհում կա տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ այդ պատերազմն ընթանում է, բայց այն ոչ մեկ չի նկատում և իրականում պատերազմային պարամետրերով այն չկա: Եթե Արմեն Գրիգորյանի հայատարություններն ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել դա որպես հիբրիդային ինչ-որ մի երևույթի նկարագրություն: Եթե այսպես ձևակերպենք, կարող ենք դա նաև անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատարստություններ: Հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, քանի որ այդ գործընթացը լիարժեքորեն ու վերջնակապես ջախջախված է և պարտված»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play