Պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մեկ անձի կողմից. վարչապետը՝ Հրայր Թովմասյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մեկ անձի կողմից. վարչապետը՝ Հրայր Թովմասյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-01-2020 16:38:27   | Հայաստան  |  Քաղաքական



Պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մեկ անձի և խմբի կողմից: 
 
Ինչպես կապանյան ասուլիսի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: 
 
«Ձեր կարծիքով՝ մենք անտարբեր, ուղղակի դիտորդի կարգավիճակով պետք է հետևե՞նք այս ամեն ինչին»,- շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ ինչ-որ պետք է, այն էլ անելու են: 
 
Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հնչած մյուս հարցին՝ «Դուք դեռ անցած տարի ասում էիք, որ 2019-ին պետք է ունենալ 2019-ի Սահմանադրական դատարան և 2020-ի առաջին ամիսն ավարտվում է, հակառակը Հրայր Թովմասյանն է ասում, որ դուք ուզում եք իրենից ազատվել, զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, քրեական հետապնդում կսկսվի» ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց. 
 
«Նման բան է ասել: Ես ձեզ ավելին ասեմ՝ 2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ինքը Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական