Կորոնավիրուսը հասել է Կանադա, ԱՄՆ և Ֆրանսիա


Կորոնավիրուսը հասել է Կանադա, ԱՄՆ և Ֆրանսիա

  • 27-01-2020 10:00:58   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Armlur.am  Կանադայում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնել են Տորոնտոյի Սանիբրուկ հոսպիտալից: Նշվում է, որ ներկայում հիվանդի վիճակը կայուն է, սակայն նա կարանտինի մեջ է: Հատկանշական է, որ հիվանդն ինքն է ջերմությամբ և շնչառական ախտանիշերով դիմել բժիշկներին, նաև հայտնել, որ վերջերս է վերադարձել Չինաստանի Ուհան քաղաքից:
 
Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակվելու դեպքեր էին գրանցվել նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թայլանդում, Վիետնամում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը