Հրայր Թովմասյանի բաջանաղը հարցաքննվել է. «Հրապարակ»


Հրայր Թովմասյանի բաջանաղը հարցաքննվել է. «Հրապարակ»

  • 27-01-2020 13:06:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, որը Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է, եւ ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, հարցաքննվել է։
 
Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Քոչինյանը։
 
Վերջինս նշեց, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով․ «Հարցաքննության ընթացքում վկան իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է վարույթն իրականացնող մարմնին»։
 
Հարցին՝ թե փաստաթղթային ապացույցներ ներկայացվե՞լ է, պատասխանեց․ «Դա արդեն քրեական գործի մանրամասներին է վերաբերում, ես ձեռնպահ կմնամ պատասխանելուց»։
 
Նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք Ռուբիկ Ղազարյանը գնացե՞լ է ՀՀ-ից, թե՞ ոչ։
 
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել  Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը