Ինչու են Հայաստանում աղջիկ փախցնում


Ինչու են Հայաստանում աղջիկ փախցնում

  • 27-01-2020 13:51:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am Աղջիկ  փախցնելը տարածված է եղել դեռ վաղ ժամանակաշրջաններում եւ աշխարհի տարբեր մասերում: 
 
Այս ամուսնության եղանակը պահպանվել է մինչեւ մեր օրերը եւ քիչ թե շատ տարածված է նաեւ հայկական իրականության մեջ: Աղջիկ փախցնելու դրդապատճառները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են, սակայն այն մշակույթները, որտեղ տարածված է ամուսնության այս եղանակը. հիմնականում հայրիշխանական են, եւ դրանց արժեհամակարգում մինչեւ ամուսնություն սեռական հարաբերություն ունենալը անարգանքի է հավասար կնոջ համար: Ազգագրագետ Կարինե Բազեյանն ասում է, որ աղջիկ փախցնելը չենք կարող անվանել ավանդույթ կամ սովորույթ, այն եղել է ամուսնության ձեւերից մեկը: «Հին հայկական իրականության մեջ ամուսնության եղանակները երեքն էին՝ գնմամբ ամուսնություն, միջնորդությամբ ամուսնություն եւ առեւանգմամբ ամուսնություն՝ նույն աղջիկ փախցնելը: Այն դեռ հնագույն ժամանակներից է տարածված եղել հայոց մշակույթում, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն ընդունել է ամուսնության այդ եղանակը»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Բազեյանը: Նրա խոսքերով, աղջիկ փախցնելը տեղի էր ունենում զանազան պարագաներում, զանազան պատճառներով, այսինքն՝ երբ կողմերը միմյանց հետ կապված էին փոխադարձ սիրով, երբ կողմերն իրար անծանոթ էին, երբ ծանոթ կողմերից երիտասարդը անպատասխան սեր էր տածում, երբ աղջկա ծնողները համաձայն չէին՝  նկատի ունենալով տղայի սոցիալական դրությունը եւ այլն: «Անցյալում աղջկա բացարձակ անգիտությամբ կամ բռնությամբ տեղի ունեցող առեւանգումները կատարվում էին տղայի կամ նրա ընտանիքի իմացությամբ, սակայն աղջիկ փախցնելը երբեմն սիմվոլիկ էր եւ տեղի էր ունենում աղջկա գիտությամբ, որ դեմ էր գնում իր ծնողներին: Ուստի «աղջիկ փախցնել»-ը  չենք կարող  ըմբռնել միայն «առեւանգում» իմաստով»,-նշում է ազգագրագետը:
 
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը