Լավ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց մեջ ջոկողություն չդնի՛


Լավ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց մեջ ջոկողություն չդնի՛

  • 27-01-2020 15:10:51   | Հայաստան  |  Հասարակություն

Շատ լավ է, որ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Իմքայլական ավագանու անդամին, բայց մի տեսակ անդրադարձը անկեղծ չէ՛։
 
Անկեղծ չէ, որովհետեւ երբ վարչապետի աղջկա հասցեին պարսավանք տարածողները հանգիստ չարախնդում էին, չգիտես ինչու մարդու իրավունքների պաշտպանը լուռ էր` անտարբեր։ Նույնն էլ` Աննա Հակոբյանի հասցեին լուտանք շաղ տվող, չհաշված տարաբնույթ տեսանյութերի տարածման դեպքում։
Ինձ հանկարծ չհիշեցնեք, որ հեղափոխության օրերին` ՀՀԿ-ների սեւ լենտերի, մահվան տեսարանները, որովհետեւ այն ժամանակ էլ գրել եմ ու հորդորել, որ մարդիկ ընտանիք ունեն, որ ով ուզում է լինի` բարոյականության նորմերը մարդկանց կյանքին, առողջությանը վնասակար չէ։
Գիտեմ, որ շատ դեպքերում, շատերը իրենց ցուցադրելու համար են ինչ-որ բան գրում` մեջ ընկնում, բայց լավ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանի համար, մարդու իրավունքները հավասար լինեն` մարդկանց մեջ ջոկողություն չդնի՛։
 
#Անհանդուրժողականությունը_Խիստ_Դատապարտելի_Է
 
 
 
լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play