Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը. ՄԻՊ


Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը. ՄԻՊ

  • 27-01-2020 16:35:19   | Հայաստան  |  Իրավունք

Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը և խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում:
 
«Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։ Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երևույթ է,  առավել ևս եթե հարցը վերաբերում  երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։ Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին։
 
Նման երևույթները բացարձակ անթույլատրելի են, առավել ևս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի Վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը և տարիքը։ Նման երևույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները և վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում»։
Նոյյան տապան  -   Իրավունք