Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն ծանր է


Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն ծանր է

  • 28-01-2020 12:44:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ:
 
Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
«Միջադեպերով պայմանավորված ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են, բայց դա նաև զուգորդվում է նախաքննության գործընթացով: Ծանր դեպքերի ժամանակ նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից դատախազության վերահսկողության ներքո, ավելին չեմ կարող ասել: Հրամանատարական կազմին պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգապահական տույժի են ենթարկում: Ինչ վերաբերում է այս կամ այն դեպքում մեղավոր են, թե ոչ, դա արդեն նախաքննության արդյունքում է պարզվում»,-ասաց նախարարը:
 
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին տեղափոխել են Երևան` կենտրոնական զինվորական հոսպիտալ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play