Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 106-ի


Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 106-ի

  • 28-01-2020 15:47:01   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 106-ի, մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
 
Հունվարի 27-ի դրությամբ Չինաստանի կողմից հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4515-ի, նախորդ օրվա՝ 2 835-ի համեմատ: Ճապոնիան ինքնաթիռ է ուղարկում Ուհան՝ էվակուացնելու իր քաղաքացիներին:
 
Վիրուսը տարածվել է Չինաստանում և առնվազն 16 երկրում: Ուհանը, ինչպես նաև Հուբեյի նահանգն արդեն գտնվում են փակման մեջ ՝ խիստ տրանսպորտային սահմանափակումներով։ Չինաստանի որոշ տարածքներում պաշտպանիչ բժշկական դիմակների կրումը պարտադիր է:
 
Հունվարի 27-ին Պեկինի իշխանությունները հաստատել էին, որ մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը վիրուսից Չինաստանի մայրաքաղաքում առաջին մահվան դեպքն է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play