Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

28-01-2020 17:15:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Pastinfo. am  Ոստիկանության 6-րդ վարչություն մուտք գործեց շտապօգնության մեքենա՝ բերման ենթարկվածներից Արթուր Դանիելյանի համար։
 


Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն ասել էր, որ զրուցել է Արթուր Դանիելյանի հետ, ով տեղեկացրել է՝ չի կարողանում շարժել իր թևը և ոտքը։ Քիչ հետ Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց։
 
Նշենք, որ այսօր բերման են ենթարկվել «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ
Մալյանը, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։ Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին քիչ առաջ ազատ արձակեցին։ Վերջիններս բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
 
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ սա անընդունելի վիճակ է և համակարգային բնույթ է ստանում. «Այսինքն հնարավոր է առանց որևէ հիմքի անձին ձերբակալել, կիրառել կոշտ ուժ, ձեռնաշղթաներ, կոշ ձևով անձին «ասֆալտին» փռեն, որի հետևանքով անձը վնասվածք ստանա, հետո օրինակ ասեն՝ կներեք, Ձեր մոտ զենք չենք հայտնաբերել։ Մենք այս փուլն անցել ենք և հիմա նորից վերադառնում ենք այս խնդրին, որ պետությունը կարող է այսպես վարվել իրեն քննադատողների հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1042 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար