«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ 2019 թվականին դիմել է 3338 հիվանդ»


«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ 2019 թվականին դիմել է 3338 հիվանդ»

  • 29-01-2020 18:02:06   | Հայաստան  |  Հասարակություն



Հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
 
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հ. Եմիշյանը, ով համակարգում է վարչության աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար:
 
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:
 
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով`
 
ա) Օպերատիվ տակտիկական պատրաստություն
բ) Միջազգային կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցություն
գ) Ընդհանուր պատրաստություն
դ) Արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում
ե) Պլանների և ծրագրերի մշակում
 
2019 թվականի ընթացքում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպվել և անցկացվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմայով թվով 7 ուսումնավարժություն:
 
Մի շարք գերատեսչությունների ենթակա հաստատություններում, տեսչական մարմիններում, ինչպես նաև` ուսումնական հաստատություններում անցկացվել է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով թվով 11 միջոցառում:
 
Վարչության կողմից մշակվել է «համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի» օրինակելի ձևը և մշակման ուղեցույցը, որն ուղարկվել է համայնքներ` մշակման և ներդրման համար:
 
Մշակվել է «Մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու և այդ պլանների մշակման գործընթացի մասին» կառավարության որոշման նախագիծ:
 
Վարչության կողմից մասնագիտական եզրակացություն է ներկայացվել 38 տարբեր կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի լաբորատոր ստուգման վերաբերյալ:
 
2019 թվականին վարչությունն արձագանքել է թվով 55 դեպքի:
Նոյյան տապան  -   Հասարակություն