Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում

29-01-2020 18:16:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Դեռ 2019 թվականին՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել:
 
Այսօր  մարզպետը աշխատանքային հանդիպում  է ունեցել ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ
Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվել են այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը. աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
 
Եվ այսպես,
• համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան
 
սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ
 
• ջոկատը հերթապահություն է սահմանելու, մասնավորապես, Ողջաբերդից Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:
 
Նշենք, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 271 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար