ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում զինծառայող է մահացել


ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում զինծառայող է մահացել

  • 30-01-2020 16:05:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: 
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ԱՀ ՊԲ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play