ՏԿԵ նախարարությունը վերսկսում է երիտասարդների համար պրակտիկայի ծրագիրը


ՏԿԵ նախարարությունը վերսկսում է երիտասարդների համար պրակտիկայի ծրագիրը

  • 30-01-2020 16:25:38   | Հայաստան  |  Հասարակություն

Հաշվի առնելով նախորդ տարվա պրակտիկայի հաջողված փորձը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պրակտիկայի հերթական հնարավորությունն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետների և բակալավրի ավարտական կուրսում սովորող ուսանողների համար, որոնք ցանկանում են փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կներգրավվեն ստորաբաժանումների աշխատանքներում, կստանան խորհրդատվություն և աջակցություն նախարարության ստորաբաժանումների պատասխանատուներից և նախարարության մյուս աշխատակիցներից, ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ համապատասխան ոլորտներում։
 
Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագրեր։ Իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտները հնարավորություն կստանան հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց անձնական թերթիկները(CV)՝ հայերենով, ուղարկել hr@mta.gov.am էլեկտրոնային հասցեին։ Թեկնածուների ընտրությունը կկատարվի անձնական թերթիկների և հարցազրույցի հիման վրա:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.02.2020
 
Պրակտիկայի տևողությունը ՝ 3 ամիս
 
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
 
Շաբաթական զբաղվածությունը՝ առնվազն 20 ժամ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play