Մեկ ամսում 138 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից


Մեկ ամսում 138 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից

  • 30-01-2020 16:42:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նոյյան տապան  -   Հասարակություն