Իսպանական Օնտինյենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Իսպանական Օնտինյենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

  • 31-01-2020 12:54:13   | Իսպանիա  |  Հասարակություն

Քիչ առաջ իսպանական Օնտինյենտ քաղաքի քաղ. խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
 
Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին  Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված աննախադեպ հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։
 
Միջնորդագիրը կարդաց իշխող կուսակցության խոսնակ Կատի Ուշինյան (Katty Ushiña)՝ նշելով Օնտինյենտի կողմից ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը։
 
Օնտինյենտի իշխանությունը կոչ արեց Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև։
 
Նիստին ներկա էին Արարատ Հայկական միության ներկայացուցիչները՝ նախագահ Արարատ Ղուկասյանի և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանի գլխավորությամբ։
 
Վերջինս, ով ներկայացրել էր միջնորդագիրը, հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ բարձր գնահատելով տեղական իշխանությունների շարունակական աջակցությունը քաղաքի հայ համայնքին։
 
Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ "այսօր պատմական օր է ո՜չ միայն հայ ժողովրդի և իսպանահայության, այլ նաև՝ Օնտինյենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնյակից ավել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են XX դարի առաջին ցեղասպանությունը։
 
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի 5 նահանգներ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն