Հրդեհ է բռնկվել «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում


Հրդեհ է բռնկվել «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում

  • 01-02-2020 13:15:08   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 1-ին, ժամը 07:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում գտնվող կրպակում:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ գտնվող չշահագործվող սրճարանում (մոտ 10 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել` 08:52-ին: Ամբողջությամբ այրվել է կուտակված գույք և կենցաղային իրեր (մոտ 6 խմ):
Նոյյան տապան  -   Հասարակություն