Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

  • 01-02-2020 12:48:03   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն



Փետրվարի 1-ին, ժամը 09:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիկ Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն