Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ


Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ

  • 03-02-2020 12:14:37   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:
 
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր  ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ: 
 
Ամերիաբանկը  2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի  ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն: 
 
*Համաձայն ՖՀՄՍ 9 Փուլ 3 դասակարգված վարկեր
 
 
 
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.ameriabank.am
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն