«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
03-02-2020 17:06:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Սուրբ Ծննդյան հանդիպման» հյուրերին դիմել են տեսաուղերձով Գնեսինների անվան երաժշտական դպրոցում, որտեղ 2019 թ. մեկնարկել են դուդուկի դասեր:
Ամենամյա «Սուրբ Ծննդյան հանդիպումը» բացեց հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին. «ARMONIA մրցույթը հայ երեխաների և երիտասարդների շրջանում տաղանդների բացահայտելն ու աջակցելն է: Սա «Assembly»-ի առաջնահերթ ուղղություններից է: Սրընթաց կերպով տեխնոլոգիականացվող աշխարհում, որում իրենց ներդրումն ունեն նաև այստեղ ներկա գտնվող որոշ հայեր, ամեն ինչ դառնում է ավելի մեխանիկական, ուստի աուտենտիկ, ազգային հատկանիշների և առանձնահատկությունների պահպանումը դառնում է ավելի ու ավելի բարդ»:
Իր տեսաուղերձում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը. «Հարգելի՜ հայրենակիցներ, հարգարժան պարոն Ենգիբարյան, ի սրտե ողջունում եմ ձեզ: Գիտեմ, որ այսօր առանձնահատուկ միջոցառում է կազմակերպվել, որն իր շուրջն է համախմբել Ռուսաստանի բազմաթիվ հայերի, ովքեր նվիրված են իրենց պատմական հայրենիքին և միաժամանակ հանդիսանում են Ռուսաստանի օրինակելի քաղաքացիներ»:
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր տեսաուղերձում ARMONIA մրցույթի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր խաղին:
Երիտասարդ երաժիշտների նախընտրական փուլը կայացել է առցանց ռեժիմով և հավաքագրել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լատվիայի և Բելառուսի հայկական Սփյուռքից ավելի քան 150 երիտասարդ երաժիշտների:
ARMONIA մրցույթի հաղթողներն են`
•Եկատերինա Նայդյոնովա, ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա,
•Սերգեյ Մկրտչյան, ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա,
•Արտյոմ Իոաննիսյան, թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա,
•Աիդա Ավանեսյան, դաշնամուր, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար, ով հանրությանը հայտնի է Ռուսաստանի Առաջին ալիքի «Բոլորից լավը» հեռուստաշոուից,
•Մարիա Միշել Յաումզեց, Classical Young Stars Vienna -ի կողմից հատուկ մրցանակ:
Մրցանակակիրներին ընտրեցին ժյուրիի պատվավոր անդամներ`
•Արթուր Ահարոնյան, կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարյուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Ֆրանսիական հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ
•Սուրեն Բագրատունի, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոնների ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր
•Զիվան Գասպարյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր
•Հասմիկ Գրիգորյան, երգչուհի, Լիտվայի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո
•Ստաս Նամին, Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
•Կոնստանտին Օրբելյան, դիրիժոր, դաշնակահար, Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
•Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
•Միխայիլ Խոխլով- Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի տնօրեն
«Այն ամենն, ինչ կապված է մարդկային կապիտալի հետ, որն առկա է մեր գլխում և հոգում, մոտ ապագայում ամենաարժեքավորը կլինի,-ասաց New Economic School-ի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը և հավելեց,- «Ամենակարևորը՝ երիտասարդ երաժիշտները, ում մենք այսօր տեսանք բեմում, նույնքան մեծ հաճույք ստանան իրենց հետագա գործունեությունից, որքան մենք այսօր ստացանք նրանց կատարումներից»:
«Երբ «Assembly»-ն նոր էր զարգացնում իր գաղափարները, ես խորապես համոզված էի, որ այն հաջողություն կունենա, քանի որ կազմակերպությունն իր առջև դրել է ամենաբարձր նշաձողը», - ասաց Մոսկվայի պետական համալսարանի կառավարման և քաղաքականության ամբիոնի դեկան Հենրի Սարդարյանը:
«Սա չտեսնված մրցույթ է: Որպես ժյուրիի անդամ՝ ես ստիպված էի ընտրել ամենահետաքրքիր մասնակիցներին և գնահատել 1-ից 10 միավոր։ Լսում էի այս երեխաներին և ուղղակի ապշած էի․ բոլորին 10 նշանակեցի: Իհարկե, սխալ մոտեցում է, ինձնից ի՞նչ ժյուրիի անդամ, եթե բոլորին գերազանց եմ գնահատում: Բայց ես ոչինչ չէի կարող անել,- ասում է պրոդյուսեր և հայտնի ռեժիսոր Ստաս Նամինը,- Ես ունկնդրեցի իսկապես երաժշտասեր աղջիկների և տղաների: Որտե՞ղից են նրանք այդ տարիքում ճանաչում կյանքը ․․․Սա Հայաստանի` անցյալից եկած ինչ-որ գենետիկ ծածկագիր է, որը նրանց իմաստություն է տվել»:
«Շնորհակալ եմ, որ հենց մեր դպրոցն է ««Armenian Assembly»-ն ընտրել երիտասարդ տաղանդներին աջակցելու իր նախագծի համար: Ես շատ հպարտ եմ, որ Գնեսինների դպրոցն առաջինն է, որտեղ երեխաները սովորում են պրոֆեսիոնալ նվագել դուդուկ»,- ասաց Գնեսինների անվան դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը-: Շատ երեխաներ մասնագիտական առաջխաղացման և նոր ձեռքբերումների հարցում օգնության կարիք ունեն: Մրցույթի մասնակից բոլոր երիտասարդ երաժիշտներին, որոնց թիվն ավելի քան 150-ն է, մաղթում եմ, որպեսզի նրանք բոլորը սլանան դեպի նոր բարձունքներ և իրենց տաղանդով նվաճեն նոր բեմեր»:
Երեկոն իր շուրջը համախմբեց հայկական համայնքի հաջողակ գործիչներին, որպեսզի նրանք ջերմ ու բարեկամական մթնոլորտում երիտասարդ սերնդի հետ կիսվեն հաջողության հասնելու իրենց բանաձևով: