Լևոն Արոնյանն առաջին անգամ սեանս է անցկացրել հարազատ ինստիտուտում
03-02-2020 17:35:59 | Հայաստան | Սպորտ
Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Ուսանողական մարզական ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված դասախոսական միջբուհական շախմատի առաջնությունը:
Շախմատիստ, գրոսմաստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը նույնպես այնտեղ էր: Հատկանշական է, որ Լևոն Արոնյանը ավարտել է հենց այս ինստիտուտը: Նա այստեղ առաջին անգամ սեանս անցկացրեց իր հարազատ ինստիտուտում: «Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու». Իր խոսքում նշեց Լևոն Արոնյանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անկցացումը և վստահեցրեց ՝ խաղը հետաքրքիր է լինելու:
Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմաստերի միջև: Այդ խաղում հաղթեց գրոսմաստերը:
Առաջնությանը ներկա էին նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ու Արթուր Իսրայելյանը: Նրանք էլ ողջունում են նմանատիպ միջոցառումներ անցկացնել և շատ կարևորում այն:
Սեանսից հետո պայքարն ընթացավ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների միջև: