«Fitness Club». Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար


«Fitness Club». Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար

  • 06-02-2020 10:15:00   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ֆիթնեսի և առողջ ապրելակերպի  բոլոր սիրահարներին՝ Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է նոր «Fitness Club» ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ` սպորտի և ֆիզիկական առողջության զարգացման, առողջ սննդակարգի, մտքի մարզման ու զարգացման վերաբերյալ: Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
 
«Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու համար ահնրաժեշտ է այցելել https://fitness.mts.am և ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր): 
 
«Fitness Club» ծառայության առավելություններն են`
3 օր  փորձնական օգտագործման հնարավորություն,
Հավելվածները հասանելի են առանց գովազդի և ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,
«Fitness Club» հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,
«Fitness Club»-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.05.2020),
Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):
Ինչպե՞ս բաժանորդագրվել և օգտվել
Հաստատել ակտիվացումը https://fitness.mts.am կայքում. Մուտք գործել https://fitness.mts.am պորտալ. կբացվի ծառայության ակտիվացման էջ: Ակտիվացնելու համար ընտրել բաժանորդագրման տարբերակը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:
Ուղարկել «Start1», «Start7» կան «Start30» SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար այցելել https://fitness.mts.am
 
Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել «Stop» բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»
Ծառայության գինը
- 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
- 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
- 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ