Վերջը, ո՞վ փախցրեց Միհրան Պողոսյանին. կամ Արթուրն ընդդեմ Արթուրի
07-02-2020 20:27:01 | Հայաստան | Իրավունք
Արթուր Վանեցյանը երեկ անուղակի մեղադրեց Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին, Միհրան Պողոսյանին փախցնելու մեջ, հիմնավորելով իր ակնարկը այն հանգամանքով, որ ինքը դիմել է դատախազին գործի վերաբացման համար, սակայն վերջինս հապաղել է և արդյունքում Միհրան Պողոսյանին հաջողվել է փախչել։
Վանեցյանի այս հայտարարությանը հակադարձեց Գլխավոր Դատախազությունը, հայտարարելով, որ իրենք առաջարկել են, որ եղած տվյալներով ԱԱԾ-ը կարող է քրեական գործ հարուցել և կարճված գործի վերաբացման անհրաժեշտություն չկա։ Արդյունքում ակնարկելով, որ ԱԱԾը հապաղման շնորհիվ Միհրան Պողոսյանին հաջողվել է փախչել։
Արթուրն ընդդեմ Արթուրի այս <<հակամարտության >> թնջուկը լուծելու համար պետք է նախ հասկանալ հետևյալը՝ իսկ ինչու և ինչ հիմքով էր դադարեցվել Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը օֆշորի գործով և ինչի դիմաց։
Ըստ օդում կախված լուրերի, Սերժի իշխանության օրոք Միհրան Պողոսյանի գործը կարճվել էր 1․000․000 դոլար կաշառքի դիմաց։
Այդ ժամանակ ՀՔԾ պետն էր Վահրամ Շահինյանը, իսկ վերջինիս կարճման որոշումը հաստատվել է Գլխավոր դատախազության կողմից, Գլխավոր Դատախազը և այն ժամանակ և այժմ Արթուր Դավթյանն էր։
Արթուր Վանեցյանը այդ ժամանակ սովորական ԱԱԾ աշխատակից էր և, որևիցե ազդեցություն այս գործի նկատմամբ ունենալ չէր կարող։
Բացի այդ, Միհրան Պողոսյանը այսօր հետախուզվում է հենց վերը, նշված և ըստ վարկածի 1․000․000 ամն դոլարով կարճված և այնուամենայնիվ վերաբացված գործի շրջանակներում։
Այլ կերպ ասած, Գլխավոր Դատախազը փաստացի սկզբում մերժել է Վանեցյանի գործի վերաբացման միջնորդությունը, սակայն Միհրան Պողոսյանի փախուստից հետո, այնուամենայնիվ վերաբացել է այն։
Քաղաքում ևս մեկ լուր է պտտվում, որ Միհրան Պողոսյանը հոգեհանգստի արարողության ժամանակ ստանում է հեռախոսազանգ, որի ժամանակ հարց է տալիս, թե արդյոք չի հասցնի գնա տուն և գոնե հագուստը փոխի և ստանալով բացասական պատասխան հենց հոգեհանգստի վայրից մեկնում է օդանավակայան։ Ի դեպ Միհրան Պողոսյանը իրեն շատ լավ է զգում ՌԴ-ում և վարում է իր սիրելի Ռենջ Ռովեր ավտոմեքենան, ընդ որում հայկական պետհամարանիշներով։
Ամփոփեմ՝
Որպեսզի լուծվի Արթուրն ընդդեմ Արթուրի թնջուկը պետք է կարողանանք պատասխանել հետևյալ հարցերին
1․ Եթե 1․000․000 Ամն դոլար կաշառքի փաստը իրական է, ապա պետք է հասկանալ այն պաշտոնատար անձանց շրջանակը, ում անունը որ կտար Միհրան Պողոսյանը և ումից հետ կպահանջեր այդ 1.000.000 Ամն դոլարը, եթե հանկարծ նրան չփախցնեին:
Հիշեցնեմ, որ այդ ցուցակում Վանեցյանը լինել չէր կարող:
2. Եթե հոգեհանգստի արարողության ժամանակ Միհրան Պողոսյանին փախուստի հրահանգ տված զանգը իրական է, ապա կարծում եմ դրա հեղինակին պարզել դժվար չէ:Իսկ պարզելուց հետո, կբացահայտվի նաև Արթուրն ընդդեմ Արթուրի թնջուկը:
Հ.Գ
Իմ սուբյեկտիվ կարծիքով Արթուրն ընդեմ Արթուրի փոխադարձ մերկացումները, նման են պատասխանատվությունից խուսափելու նպատակով, երկու բացահայտված հանցակիցների, փոխադարձ մեղադրական ցուցմունքների:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: