ԱՐՄԵՆԱԼ-ը ստացել է բնապահպանական կառավարման ISO 14001:2015 միջազգային արտոնագիրը


ԱՐՄԵՆԱԼ-ը ստացել է բնապահպանական կառավարման ISO 14001:2015 միջազգային արտոնագիրը

  • 10-02-2020 12:02:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության մեջ մտնող) Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններից առաջինը հաջողությամբ ավարտեց բնապահպանական կառավարման՝ ISO 14001:2015 միջազգային չափանիշի համապատասխանության արտոնագրումը: 
 
Նման որոշում է ընդունվել աուդիտի հիման վրա, որն անցկացրել է արտոնագրող համաշխարհային խոշորագույն  հանրույթներից DNV-GL-ը: 
 
- ISO 14001:2015 արտոնագրի ձեռքբերումը հնարավորություն է ստեղծում նոր շուկաներ մուտք գործելու համար, վկայում է շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցության նվազման մասին և հաստատում է մեր գործարանի կողմից հանրապետական բնապահպանական օրենսդրության արդյունավետ կենսագործման մասին, - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը:
 
Նկարում AIRPURE («Մաքուր օդ») քսասառեցնող հեղուկի գոլորշիների հավաքման, զտման և վերականգնման սարքն է, որն օգտագործվում է ԱՐՄԵՆԱԼ-ում փայլաթիթեղ գլանելիս:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play